Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Էլդար Ռյազանովը տեղափոխվել է վերակենդանացման բաժին

Էլդար Ռյազանովը տեղափոխվել է վերակենդանացման բաժին
08.12.2014 | 12:01

Ռեժիսոր Էլդար Ռյազանովը նոյեմբերի 24-ին հոսպիտալացվել էր Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ ուղեղի արյան շրջանառության սուր խախտումով, այսօր նա տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակից վերակենդանացման բաժին:
Էլդար Ռյազանովի վիճակն անընդհատ փոփոխվում է, նա մեկ լավ է, մեկ` վատ: Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն ռեժիսորին: Չնայած բուժման դժվարություններին, բժիշկները առաջընթաց էլ են տեսնում. վերականգնվում են ձեռքի շարժական գործառույթները և խոսքը:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ